ՀՀ նոր վարչապետի թեկնածության մասին ՀՀԿ-ն կարող է խոսել միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում:
«Ապրիլյան ընտրություններից հետո, եթե Աստված և մեր ժողովուրդը կամենան, որ մենք հասնենք հաջողության, այն ժամանակ կմտածենք, թե ում թեկնածությունը առաջարկենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: